00:00:00

Անչափահասը գողացել էր թոշակառու կնոջ քարտը եւ կանխիկացրել թոշակը

20:01, 12 հոկտեմբեր 2019 Պատահարներ

Հոկտեմբերի 11-ին, ժամը 17.30-ին ոստիկանության Մեծամորի բաժնում թոշակառու մի կին հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով բացել են իր բնակարանի դուռը և ննջասենյակի պահարանից հափշտակելով բանկային քարտը` կանխիկացրել կենսաթոշակը: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից: Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ հոկտեմբերի 8-ին նույն շենքի անչափահաս մի բնակիչ իրենց տանը ի պահ հանձնած տուժողի բնակարանի բանալիով բացել դուռը, հափշտակել բանկային քարտը և բանկոմատից կանխիկացրել գումարը: Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը ժամը 20-ին կասկածվող անչափահասը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Գողոնը մասամբ առգրավված է: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր