00:00:00

«Նյուրնբերգյան դատավարության ժամանակ Նժդեհը չի ճանաչվել որպես պատերազմի հանցագործ․ Փաշինյանը հրաշալի պատասխան տվեց Ալիևին»

01:01, 12 հոկտեմբեր 2019

Այսօր Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով  Գարեգին Նժդեհի մասին, հայտարարեց՝  Հայաստանում՝ Երևանում կանգնեցվել է մի մարդու արձան   սերտ կապեր է ունեցել ֆաշիզմի հետ։ Ալիևն ընդգծեց՝ Հայաստանը «ցինիկ քայլ է արել»՝  Երևանում տեղադրելով  Նժդեհի արձանը։ Արձագանքելով Ալիևի   հայտարարությանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․   «Մենք դեմ ենք պատմական իրադարձությունները սուբյեկտիվորեն մեկնաբանելու փորձերին: Դժբախտաբար, Իլհամ Ալիևի խոսքում մենք տեսանք նման փորձեր: Երբ լսեցի նրա գնահատականները Գարեգին Նժդեհի մասին, հիշեցի խորհրդային հայտնի «Կովկասի գերուհի» կինոնկարը, երբ Շուրիկը հարցնում է, իսկ մատուռը նույնպես ե՞ս եմ քանդել: Իլհամ Ալիևի ելույթից տպավորություն է ստեղծվում, որ Հիտլերը երկրորդական դեր ուներ Հայրենական մեծ պատերազմում, իսկ Գարեգին Նժդեհը նացիստական շարժման առաջնորդն էր»։ Վարչապետը շեշտեց՝ ճշմարտությունն այն է, որ Նժդեհը պայքարում էր Հայաստանի թուրքական օկուպացման դեմ, ընդդեմ Հայոց ցեղասպանության, որը կազմակերպել էին թուրքերը, և իրականությունն այն է, որ Նժդեհը ռուս բազմաթիվ սպաների հետ միասին 1918 թվականին հայ-թուրքական պատերազմի ընթացքում ղեկավարել է շատ կարևոր ռազմաճակատի մի մասը: Անդրադառնալով վերոնշալին՝ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը  irakanum.am-ի հետ զրույցում նշեց․ «Նժդեհը   Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը հայտարարած Նյուրնբերգյան դատավարության ժամանակ չի ճանաչվել պատերազմի հանցագործ։  Նա որպես մարդկության դեմ հանցագործություն  կատարած անձ չի ճանաչվել։ Ընդհանրապես, բոլոր նրանք, ովքեր սովետական միության քաղաքացիություն չեն ունեցել,   Երկրորդ համաշխարհային  պատերազմը սկսվելու ժամանակ  չեն հանձնվել Սովետական միությանը (հիշեցնեմ՝ վլասովականները հանձնվեցին)  նրանք, ովքեր սովետական  քաաքացի չէին, դատվեցին, պատճվեցին իրենց ներ հայրենիքներում՝ Բուլղարիայում, Ռումինիայում, Հունգարիայում, Գերմանիայում և այլուր։ Նժդեհը սովետական միությունում դատվել է, ազատազրկվել է  Հայաստանի անկախությունը պաշտպանելու համար։ Նժդեհի   դերակատարությունը հենց դա է, որ նա պայքարել է զինված պայքար է մղել  ռուս-թուրքական հարձակման դեմ՝ Հայաստանի վրա։, դրա համար էլ առ այսօր ՌԴ-ում ու Թուրքիայում  Նժդեհը հայտարարվում է հանցագործ, իսկ աշխարհում՝ ոչ։ ՌԴ-ն  ի դեմս Կառավարության ու Մարիա Զախարովայի,  և Թուրքիան՝  ի դեմս Ալիևի, Նժդեհին ճանաչում են հնցագործ, մարդ, որը  պայքարել է ռուս-թուրքական հարձակման դեմ՝ Հայաստանի վրա, ուստի այս իմաստով ամեն ինչ պարզ է»։ Ազատ Արշակյանի խոսքով՝ Ալիևը պրոպագանդիստական առիթ է համարում այս ամենը․ նա  չի ասում՝ Նժդեհը պաշտտանել է Արցախը, Զանգեզուրը,  Հայաստանը, այլ ասում է՝  Նժդեհը համագործակցել է ֆաշիստների հետ, այսինքն՝ Ալիևը զգտում է Հայաստանը թիրախավորել։ «Ես կարծում եմ՝ Փաշինյանը Ալիևին հրաշալի  պատասխան է տվել։ Եվ դեռ կարելի էր ավելին ասել։  Ընդհանրապես,  հարկավոր  է Նժդեհի ռեաբիլիտացիայի հարցը դնել ՌԴ-ի առաջ։ ՌԴ-ն պարտավոր է արդարացնել Նժդեհին, ներողություն խնդրել նրա հարազատներից ու Հայաստանից՝ Նժդեհին Վլադիմիրի բանտում տանջամահ  անելու համար։ Նիկոլ Փաշինյանը պաշտպանեց իր հայրենիքը, ՀՀ արժանապատվությունը։ Հայաստանի վրա գաղափարախոսական հարձակում եղավ,  իսկ Փաշինյանը որպես երկրի ղեկավար, որպես հայրենասեր՝   պաշտպանեց մեր երկիրը։  Ես կարծում եմ՝ ամեն ինչ իր տեղում է, և դեռ ավելի վսահ կարելի է լինել, ավելի համարձակ․ պետք է դատապարտել այն ժամանակվա ռուս -թուրքական դաշինքը և 1921 թվականի  մարտի 16-ի կոնֆերանսը», -  ասաց Ազատ Արշակյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր