00:00:00

ԵՄ-ում անընդունելի են համարել փախստականներին Եվրոպա բաց թողնելու Էրդողանի սպառնալիքները

22:02, 11 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Փախստականների առջեւ Եվրոպայի դուռը բացելու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի սպառնալիքները բացարձակապես անընդունելի են:
Այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտարարել Է Եվրամիության ներկայացուցիչը Լյուքսեմբուրգում հանրակցության 28 երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման նախաշեմին: «Դա օգտագործելը բացարձակապես անընդունելի Է»- ասել Է նա: Դիվանագետն ընդգծել Է , որ Եվրամիությունը շատ բան Է արել, որպեսզի օգնի Թուրքիային փախստականների հարցում: «Մենք արդեն տրամադրել ենք 90 տոկոս միջոցները 6 մլրդ դոլարից»,- հավելել Է նա: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 10-ին քննադատության Է ենթարկել Եվրամիությանը Սիրիայում Անկարայի «Խաղաղության աղբյուր» անդրսահսմանային գործողությունը դատապարտելու համար: Իր ելույթի ընթացքում, որը հեռարձակել Է NTV հեռուստաալիքը, Թուրքիայի ղեկավարն սպառնացել Է փախստականների համար բացել Եվրոպայի դուռը, եթե նա ներխուժում որակի այդ գործողությունը: «Է՛յ, Եվրամիություն, սթափվի՛ր: Եթե դուք փորձեք ներխուժում անվանել մեր գործողությունը, ապա մեր գործը դյուրին Է՝ մենք կբացենք մեր սահմանային անցումները եւ 3,6 մլն փախստականների կուղարկենք ձեզ մոտ»,-հայտարարել Է Էրդողանը: Թուրքիայի նախագահը հոկտեմբերի 9-ին հայտնել Է Սիրիայում «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունն սկսելու մասին: Նրա խոսքով՝ այդ գործողության նպատակը քուրդ զինյալների եւ «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների դեմ պայքարն Է Սիրիայի հյուսիս-արեւելքի սահմանամերձ շրջաններում: Գործողությանը ներգրավված են Թուրքիայի զինված ուժերը, ինչպես նաեւ Անկարայի աջակցությունը վայելող Սիրիական ազգային բանակ խմբավորումը: Պլանի համաձայն, հիմնական խնդիրը զինյալներից ազատ 480 կիլոմետր երկարությամբ եւ 32 կիլոմետր խորությամբ գոտու ստեղծումն Է Սիրիայի տարածքում Եփրատ գետից մինչեւ Իրաքի սահմանը: Թուրքիան ահաբեկիչներ Է համարում Ժողովրդական ինքնապաշտպանության քրդական ջոկատները (YPG)` Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ նրանց կապերի պատճառով, որն Անկարայի կողմից ներառված Է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր