00:00:00

Երևան-Մեղրի ավտոճանապարհին դիզելային վառելիքով բեռնված «ԿամԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, առկա է վառելիքի արտահոսք

12:28, 11 հոկտեմբեր 2019 Պատահարներ

Հոկտեմբերի 11-ին, ժամը 06:38-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սյունիք գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Կապան-Արծվանիկ հատվածի 5-րդ կմ-ին դիզելային վառելիքով բեռնված «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գնել Ե.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, առկա է վառելիքի արտահոսք. տուժածներ չկան:
Փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: https://www.youtube.com/watch?v=wxoWsRhzbYs

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր