00:00:00

«Հայաստանում տուրիզմից մինչև արտադրական ոլորտ՝ կարող է զարգանալ, եթե Քարդաշյանն այստեղ բիզնես-ծրագրեր իրականացնի»

16:47, 11 հոկտեմբեր 2019 Հասարակություն

Վերջին օրերին Հայաստանի մասին գրեց արտասահմանյան մամուլը․ պատճառը ոչ միայն WCIT-2019-ի՝ Հայստանում կազմակերպելն էր, այլև առավելապես այն, որ Հայաստանում էր ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար, մոգոլ Քիմ Քարդայանը։ Հիշեցնենք՝ նա լրագրողների հետ զրույցում նշել էր, որ չի դադարրի պայքարել և պատրաստվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել Հայոց  ցեղասպանության ճանաչման հարցը։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը irakanum.am-ի հետ զրույցում նշեց՝ այժմ դժվար է ասել, որ Քարդաշյանը կկարողանա   քայլեր ձեռնարկել Ցեղասպանության ճանաչման գործընթացի հետ կապված, մանավանդ, որ հենց այս օրերին Թուրքիան  ներխուժել է Սիրիա․ հիմա աշխարհաքաղաքական լրջագույն խնդիրներ կան։ Մեդիափորձագետի խոսքով՝ Քարդաշյանի Հայաստան ժամանելը  կօգնի Հայաստանի միջազգային ճանարման գործում, քանի որ վերջին օրերին Հայաստանն ակտրվորեն  ներկայացվում է միջազգային մամուլում։ Ինչպես հայտնի է, Քարդաշյանը նշել էր՝ երազում է Հայաստանում SKIMS-ի արտադրություն հիմնել Հայաստանում։ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ Քարդաշյանը բավական ազդեցիկ է և  հաջողակ գործարար։ «Միայն մի օրինակ բերեմ․ նա մի գրառում կատարեց, որ ՍՆԱՓՉԱԹԸ լավ դիզայն չունի, ու դա հանգեցրեն նրան,  որ  այդ ՍՆԱՓՉԱԹԻ բաժնետոմսերը բորսայում 1 մլրդից ավելի գումար կորցեց։ Կարևոր չէ՝ Քիմն ինչ է անում։ Նա ինչ էլ անի,  մեծ էֆեկտ է ունենում, և լավ է, որ   Հայաստանի հետ կապված՝  պլաններ ունի։ Տուրիզմից սկսած՝ մինչև արտադրական ոլորտ՝ կարող է զարգանալ նրա  հայտնիության  շնորհիվ։ Եթե նա ինչ-որ ոլորտում հետաքրքրություն է ունենում, դա բանական մեծ արդյունք է տալիս։ Վատ չէր լինի,  եթե  նա այստեղ  բիզնես-ծրագրեր սկսեր», -  նշեց Սամվել Մարտիրոսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր