00:00:00

Առերեւույթ ոչ մի բան չկա. Գյումրու թիվ 15 դպրոցից երեխաները տարհանվել են, սպասում են ականազերծողներին

16:54, 09 հոկտեմբեր 2019 Պատահարներ

Գյումրու թիվ 15 դպրոցում տեղադրված հնարավոր ռումբի մասին տեղյակ է պահվել Արտակարգ իրավիճակների նախարարությանը: Այս պահին սպասում են ականազերծողներին: ՀԺ-ի հետ զրույցում ՇՄ Փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանն ասաց, նրանք Երեւանից են գալու: «Մենք էստեղ կանգնած ենք, բոլորը դպրոցից տարհանվել են: Ընդհանուր շենքը ստուգել ենք, սպասում ենք, որ ականազերծողներն էլ գան, շենքն ընդհանուր նայեն: Բայց երեւի թե անհետեւանք մնա ամեն ինչ, որովհետեւ առերեւույթ ոչ մի բան չկա»,- ասաց Ալեքսան Գյոզալյանը: Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 10:44-ին, Ոստիկանության Մուշի բաժնից «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Եսայան փողոցի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված: Դեպքի վայր ժամանած փրկարարները կազմակերպել են տարհանում: Ներկա պահին դպրոցն ու դպրոցի մերձակա հատվածը սահմանազատված է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր