00:00:00

Արագածոտնի մարզում կրակոցներ են հնչել

12:01, 09 հոկտեմբեր 2019 Պատահարներ

Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` մարզի գյուղերից մեկում կրակոցներ են հնչել։ Այդ մասին, ամենայն հավանականությամբ, գյուղացիներից ինչ-որ մեկը տեղյակ է պահել իրավապահներին, որոնք եկել են գյուղ, գտել կրակոցներ արձակած տղամարդուն և նրան տարել ոստիկանություն։ Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ գյուղում վիճաբանություն կամ որևէ այլ միջադեպ չի նախորդել կրակոցներին։ Ինչ պատճառով է տղամարդը կրակոցներ արձակել, թիրախ եղել է, թե ոչ, կպարզեն իրավապահները։ Այդ առումով այս պահին շրջանառվող որևէ հստակ վարկած չկա։ armeniasputnik.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր