00:00:00

Երևանում մարզադպրոցի տնօրենը Volkswagen-ով վրաերթի է ենթարկել բուժքրոջը

23:32, 07 հոկտեմբեր 2019 Պատահարներ

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք բաժանմունքի հետաքննիչ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 15։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 35-ամյա Անդրանիկ Արսենյանը իր վարած Volkswagen մակնիշի 17 VՍ 117 համարանիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 27 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Ներքին Չարբախի բնակիչ՝ 22-ամյա Օլյա Գասպարյանին։Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Արսենյանն աշխատում է Ավանի մանկապատանեկան դպրոցի տնօրեն, իսկ վրաերթի ենթարկվածը՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում՝ որպես բուժքույր։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր