00:00:00

Վանաձորցին ընկերոջը սպանել է հարազատի հետ սեռական հարաբերություն ունենալո՞ւ համար. մանրամասներ՝ 4 կյանք խլած արյունալի միջադեպից

20:10, 07 հոկտեմբեր 2019 Պատահարներ

Հոկտեմբերի 4-ին Վանաձորում ահազանգով ժամանած շտապ օգնության խումբը հայտնաբերել էր հրազենից վիրավորումներ ստացած անձանց, որոնցից 3-ը մահացել են, 5-ը՝ հրազենային վիրավորումով տեղափոխվել հիվանդանոց, նրանցից մեկը ևս մահացել է հիվանդանոցում։
Սպանությունների հեղինակը ևս վանաձորցի է, ով տվել է ինքնախոստովանական ցուցմունք։ ArmDaily.am-ին սպանությունների դրդապատճառների մասին մանրամասներ են հայտնի դարձել։ Սպանությունները տեղի են ունեցել վրեժի հողի վրա։ Մահացածներից մեկը և սպանություններ իրականացնողը մտերիմ ընկերներ են եղել։ Վերջինս պարզել է, որ ընկերը պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել հարազատի հետ։ Նա ընկերոջ հետ հանդիպել է պատիվ պահանջելու ու հաշվեհարդար տեսնելու համար, իսկ ընկերն ասել է, որ ամեն ինչ տեղի է ունենում հարազատի կամքով, ինչից հետո վիճաբանություն է տեղի ունեցել, երիտասարդը փախել է իր տուն, իսկ մյուսները նրան հետապնդել են։ Իր տանը պահվող զենքով կրակել է իրեն հետապնդողների ուղղությամբ։ Նշենք, որ վրիժառուի ինքնադատաստանից տուժած երիտասարդները, ըստ Վանաձորում տարածված լուրերի, ամենևին էլ աչքի չեն ընկել օրինավոր վարքով, իսկ նրանցից մեկը կրկնակի դատապարտված է եղել։ Ավելի վաղ Վանաձորի ԲԿ-ից մեզ հետ զրույցում հայտնել էին, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են կայուն ծանր վիճակում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր