00:00:00

Հրդեհ՝ Վանաձորի բժշկական կենտրոնում․ մասամբ այրվել է առաջին հարկում գործող խանութը

03:12, 05 հոկտեմբեր 2019 Պատահարներ

ԱԻՆ «911» ծառայություն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ժամը 06:29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձորի ԲԿ-ում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության  օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է առաջին հարկում գործող խանութում, ինչի հետևանքով օդատարի միջոցով ծխալցվել է ԲԿ-ի 3-րդ հարկի միջանցքը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:57-ին, մարվել՝ 07:26-ին: Տուժածներ չկան Այրվել են խանութի կախովի առաստաղը՝ մոտ 40 քմ, 1 սառնարան՝ մասամբ, 3 պահարան և սնունդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր