00:00:00

Ford Transit-ը դուրս է եկել Երևան-Դիլիջան ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը

17:17, 04 հոկտեմբեր 2019 Պատահարներ

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 07:49-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածի 86-րդ կմ-ին (6-րդ ոլորան) «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հայկ Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվել ձորը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորը (Վարդկեզ Մ.) ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից: Վերջիններս հրաժարվել են բուժօգնությունից: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր