00:00:00

Վրաերթ Վաղարշյան փողոցում. կան տուժածներ

14:35, 04 հոկտեմբեր 2019 Պատահարներ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայություն հոկտեմբերի 3-ին, ժամը 21:24-ին  ահազանգ է ստացվել, որ Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին վրաերթի է ենթարկվել, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սուրեն Թ., ծնված 1956 թ.) վրաերթի է ենթարկել Արմենուհի Ա.-ին (ծնված 1981 թ.) և Էմիլ Հ.-ին (ծնված  2009 թ.): Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղից Էմիլ Հ.-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր