00:00:00

Հրաժարական և արտահերթ ընտրություններ. ելքը սա է. Շարմազանով

02:53, 04 հոկտեմբեր 2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ «Հայաստանի իշխանությունը ամբողջությամբ մսխել է մեր նպաստավոր դիրքերը Արցախյան կարգավորման բանակցություններում: Մինչ Փաշինյանի կողմնակիցները շարունակում են հրճվել սելֆիների, աննպատակ լայվերի և ՍԴ-ի վրա հարձակվելու քայլերից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը ուղիղ մեղադրանք է հնչեցնում Փաշինյանի հասցեին՝ բանակցությունները փակուղի տանելու համար: Սա առաջին դեպքն է, երբ համանախագահող երկիրը նման դիրքորոշում է հայտնում: Փաշինյանի անհեռատես քաղաքականությունը Արցախի հարցում հղի է լուրջ վտանգներով: Իսկ Ազգային ժողովը քննարկում է ամեն ինչ, բացի այս հարցից… Եթե նախկինում ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը ուղիղ մեղադրում էր Ադրբեջանին և նրա քայլերը որակում պրովոկացիա, ապա հիմա միջազգային հանրությունը բանակցությունների ձախողման պատասխանատվությունը դնում է Հայաստանի նոր ղեկավարության վրա: Ավելին, որևէ մեկը չգնահատեց Փաշինյանի նահանջ հայտարարությունը, թե կարգավորումը պետք է բավարարի նաև Ադրբեջանի ժողովրդին: Կիրթ և նորմալ հռչակված Ալիևի պատասխանը Վալդայի համաժողովում հենց դրա վկայությունն է: Կանգ առ և սթափվելու կոչն արդեն ուշացած է: Հրաժարական և արտահերթ ընտրություններ. ելքը սա է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր