00:00:00

Սուդանում ծննդկանն անակնկալի է բերել Գյումրիից մեկնած բժշկին

02:37, 04 հոկտեմբեր 2019

Սուդանի Նուբա լեռների Գիդել քաղաքում ամերիկացի բժիշկ, «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինային ժամանակավորապես փոխարինող երիտասարդ բժիշկ Արմեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած ինքնատիպ լուսանկարներով ու մարդասիրություն քարոզող մեկնաբանություններով շարունակում է զարմացնել օգտատերերին։ Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ի մանկաբարձ-գինեկոլոգն այսօր հրապարակել է նորածին երկվորյակների լուսանկար՝ գրելով․ «Առավոտվա շրջայցի անակնկալը՝ գիշերը կանչում են ինձ, թե զույգ պտուղ է․ առաջինի ծնունդից հետո երկրորդի պորտալարի արտանկում է, սրտի զարկերը չկան… Հասնում եմ ու որոշակի միջոցառումներից հետո ծննդալուծում։ Վերակենդանացման բարդ գործն ավարտվում է հաջողությամբ… Երկրորդի անունը՝ ի պատիվ ինձ, մայրն անվանակոչել է ԱՐՄԻՆԵ»։ Օգտատերերից մեկն, այս նկարի տակ գրել է․ «Արմեն ջան, դու դեմք ես, հիմա սևամորթ Արմինեներ, Լուսինեներ, Կարինեներ կծնվեն, իսկ Հայաստանում ծնվում են Մարկեր, Ալեքսներ, Դենիներ»։ Նշենք, որ Սուդանում օգոստոսի 2-րդ կեսից մարդասիրական առաքելություն իրականացնող մեր բժիշկը կվերադառնա հայրենիք հոկտեմբերի երկրորդ կեսին։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր