00:00:00

Սա ուղղակի հրաշք է. Վայոց Ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետը բացել է աչքերը

00:15, 04 հոկտեմբեր 2019

Տուժած զինվորականի որոշ ռեֆլեքսներ վերականգնվել են, բայց վերջնական դրական արդյունքի մասին խոսելը բժիշկները վաղաժամ են համարում, գրում է Սպուտնիկ Արմենիա-ն։ Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպի ընթացքում մարմնական վնասվածք ստացած փոխգնդապետ Արա Մխիթարյանն այսօր աչքերը բացել է։ Այսօր լրագրողների հետ հանդիմպմանն ասաց ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը։ «Ես առավոտյան այցելել եմ, վիճակը դեռևս շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բայց որոշակի դեղամիջոց կար, որ կիրառվում էր իրեն խորը քնի մեջ պահելու համար, արդեն մոտավորապես 20 ժամ է` անջատված է։ Ինքը դեռևս միացված է արհեստական շնչառական սարքին, բայց սարքը չի թելադրում իրեն, այլ ինքն է թելադրում սարքին իր շնչելու հնարավորությունները, սարքը ուղղակի կողքից օժանդակում է»,– ասաց Օհանյանը։ Գնդապետը հայտնեց նաև, որ տուժած զինվորականի ցավային ռեֆլեքսները որոշակիորեն վերականգնվել են։ «Այսօր աչքերը բացել է։ Գիտեք, որ շատ խորը տրավմայի է ենթարկվել գլխուղեղը, մի կիսագունդը բավականին դրական դինամիկա ունի, վերականգնվում է, մյուս կիսագնդում մի քիչ խնդիրներ ունենք»,– ասաց նա։ Բժիշկները չեն բացառում, որ բուժումից հետո ձախ կողմն ընդհանրապես  չվերականգնվի։ «Հուսով եմ, որ մարմնի աջ կողմը որոշակի կվերականգնվի։ Դեռ շուտ է ասել, թե ինքնուրույն շնչելուց հետո ինչ ռեֆլեքսներ կվերականգնվեն, կխոսի , թե չի խոսի, հազային  ռեֆլեքսը կա, աչքերը բացում է, ձեռքի մատները շարժում է, բայց մնացածը դեռևս շուտ է ասել»,– ասաց Օհանյանը։ Ռազմաբժշկական վարչության պետը նաև շնորհակալություն հայտնեց փոխգնդապետի  կյանքի համար պայքարող բժիշկներին, կենտրանական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի անձնակազմին, ովքեր արել են անհնարինը։ «Մենք ոչ մեկս հույս չունեինք․ սա ուղղակի հրաշք էր»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր