00:00:00

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեդալներ է հանձնել ԵԱՏՄ զարգացման գործում ավանդ ունեցած մի շարք պետական, հասարակական գործիչների

23:55, 03 հոկտեմբեր 2019

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակի և Եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակի կապակցությամբ «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով պարգևատրման արարողությունը: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Եվրասիական տնտեսական միության կայացման և զարգացման գործում նշանակալի ավանդ ունեցած ՀՀ պետական, հասարակական գործիչներին և հանրային հատվածի ներկայացուցիչներին պարգևատրել են մեդալներով: Մինչ այդ պարգևատրվածներին շնորհավորական խոսքով ողջունել է Հայաստանի Հանրապետության նախագահը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր