00:00:00

Դածան ծեծ դպրոցում. ամրանով հարվածել է գործընկերոջ գլխին. Վերջինիս աչքը հեռացրել են

16:46, 03 հոկտեմբեր 2019 Պատահարներ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է գործընկերոջ առողջությանը դիտավորյալ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 1983 թվականին ծնված տղամարդուն: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ընկերների հետ շինարարական աշխատանքներ իրականացնելով Երեւան քաղաքի Նազարբեկյան թաղամասի դպրոցներից մեկում, միաժամանակ վերջիններիս հետ գիշերելով նույն դպրոցում, 2019թ. մայիսի 23-ին, ժամը 21.30-ից 24.00-ն ընկած ժամանակահատվածում, աշխատանքային օրվա ավարտից հետո, ընթրել է իր հետ շինարարությունում աշխատող 1985 թվականին ծնված գործընկերոջ հետ, որի ընթացքում օգտագործել է ոգելիչ խմիչք: Ալկոհոլի ազդեցության տակ այնտեղ է հրավիրել այլ ընկերների, որը դուր չի եկել սեղանակցին: Այդ պատճառով վիճաբանություն է սկսվել վերջիններիս միջեւ, որի ընթացքում 36-ամյա տղամարդը բռունցքով, այնուհետեւ մետաղյա ամրանով հարվածել է 33-ամյա գործընկերոջ աջ աչքին՝ պատճառելով աչքի տեսողության կորուստ եւ հանգեցնելով այդ աչքի հեռացման: Հրավիրված ընկերների հետ լրացնելով միմյանց գործողությունները, շարունակել են հարվածներ հասցնել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր