00:00:00

87-ի արձագանքը շատ կարևոր է. Էլինար Վարդանյան

02:31, 03 հոկտեմբեր 2019

Խոսքս ուղղում եմ ԱԺ իմքայլական 87 պատգամավորներին: Սա նոր Հայաստանի պատգամավորի կերպար չէ, վստահ եմ՝ ձեզնից շատ-շատերը շոկ են ապրում այդ մարդու ասածից։ Դուք տարբեր արժեհամակարգեր եք ներկայացնում։ Վստահ եմ, որ չեք կիսում ձեր գործընկերոջ վարքագիծը՝ թե՛ որպես պատգամավոր, թե՛ որպես մարդ, հետևաբար պետք է հնչի ձեր կոշտ արձագանքը: Անհատական ձայնն այս դեպքում շատ կարևոր է։ Հուսամ՝ ձեր մեջ կգտնվեն քաղաքական կուլտուրա և համարձակություն ունեցողներ՝ ներողություն խնդրելու Արփինե Հովհաննիսյանից: Բայց հարցն ավելի խորն է. Անդրանիկ Քոչարյանը ձեզնից մե՞կն է, թե՞ դուք 87 հոգով մերժում եք նրան։ Շարունակելո՞ւ եք միասին աշխատել՝ մտնելու եք խմբակցության նույն սենյակ, նույն դահլիճ։ Մի՛ լռեք։ Պատասխանը մեկն է՝ կամ-կամ։ Պահանջե՛ք նրա հեռացումը ԱԺ-ից։ Դա Արփինեին չէ պետք, դա Ձեզ է պետք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր