00:00:00

Երևան-Իջևան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով տուժած վարորդը հոսպիտալացվել է

22:48, 02 հոկտեմբեր 2019 Պատահարներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 2-ին, ժամը 14:11-ին տեղեկություն է ստացել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի մոտ 74-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մե մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Արթուր Ղ., ծնված 1984թ.,  և 3 ուղևոր): Արթուր Ղ.-ն տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր