00:00:00

ՃՏՊ Թբիլիսյան խճուղում. կա տուժած

00:57, 02 հոկտեմբեր 2019 Պատահարներ

Հոկտեմբերի 1-ին, ժամը 17:50-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ Երևանի շամպայն գինիների գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԵրԱԶ» մակնիշի (վարորդ՝ Տեմսիկ Վ., ծնված 1947 թ.) ավտոմեքենան բախվել է «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենային (վարորդ` Անդրանիկ Մ., ծնված 1966 թ.): «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ: Վերջինիս առողջական վիճակը գնահատվել է բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր