00:00:00

Պրիմորսկի բնակավայրի մերձակայքում տեղի է ունեցել վթար՝ հայկական համարներով մեքենայի մասնակցությամբ. կան զոհեր եւ վիրավորներ

23:08, 01 հոկտեմբեր 2019 Պատահարներ

Հոկտեմբերի 1-ին «Տավրիդա» ավտոճանապարհի 76-րդ կմ-ին (Պրիմորսկի բնակավայրի մերձակայքում) տեղի է ունեցել «Lada Priora» և հայկական պետհամարանիշներով «KIA Optima» մեքենաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար։ Այս մասին տեղեկացնում են Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից։ Ըստ դեսպանությանը փոխանցված տվյալների, վթարի հետևանքով զոհվել է 3 մարդ։ Նրանց թվում՝ «Lada Priora»-ի վարորդը (ՌԴ քաղաքացի)։ Նշված մեքենայի մեջ գտնվող զոհված երկու քաղաքացիների ինքնությունը ճշտվում է։ Հինգ քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանց թվում՝ «Kia Optima»-ի ուղևոր հանդիսացող երկու հայազգի ՌԴ քաղաքացի (ծնված՝ 1971թ․-ին և 1989թ․-ին)։ Ըստ նախնական տվյալների՝ ավտոճանապարհին «Lada»-ի վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «KIA» մակնիշի մեքենային:

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր