00:00:00

Տաթևիկ Հայրապետյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է Ադրբեջանում մարդու իրավունքների հարցին

02:37, 01 հոկտեմբեր 2019 Արտաքին քաղաքականություն

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ժամանակ իր ելույթում անդրադարձել է Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների ու մարդու իրավունքների հարցին, ինչպես նաև սպորտում ատելության կրկնվող դեպքերին: Նա շեշտել է, որ այդ հարցերն ընկած են Եվրոպայի Խորհրդի արժեհամակարգի հիմքում: Ցանկանում եմ անդրադառնալ երկու կարևոր հարցերի, որոնք ընկած են Եվրոպայի Խորհրդի արժեհամակարգի հիմքում: Առաջինը՝ փոքրամասնությունների և մարդու իրավունքների հարցն է: Հավանաբար արդեն լսել եք, որ թալիշ հայտնի ակտիվիստ Ֆահրադդին Աբասզոդան, որը ձերբակալված է Ադրբեջանում իր ծավալած գործունեության պատճառով, մի քանի օր առաջ հայտարարել է հացադուլ՝ ի նշան ի դեմ իրականացվող բռնության և հոգեբանական ճնշման: Թալիշները Ադրբեջանի բնիկ ժողովուրդներից են և փոքրամասնություն են այդ երկրում, ուստի կարծում եմ՝ մենք չենք կարող անտարբեր լինել այս հարցի վերաբերյալ և պետք է ձեռնարկենք անհրաժեշտ միջոցները կանխելու փոքրամասնությունների և մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը ԵԽ անդամ երկրներում: Երկրորդ կարևոր հարցը, որին ցանկանում եմ անդրադառնալ վերաբերում է սպորտում ատելության կրկնվող դեպքերին: Ցավոք, անցած անգամ մենք փորձեցինք ձեր ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում դրսևորվող ակնհայտ խտրական վերաբերմունքին հայ ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանի և նրա երկրպագուների հանդեպ: Դա սպորտում ատելության ակնհայտ դրսևորում էր: Ցավոք, ԵԽ Քարտուղարությունը բավարարվեց միայն գրավոր դեկլարացիայով: Արդյունքում սպորտում ատելության դեպքը կրկնվեց: Հայտնի ՀՀ շախմատի կանանց չեմպիոն Մարիա Գևորգյանը չկարողացավ մասնակցել Թուրքիայում անցկացվող մրցումներին՝ ադրբեջանական պատվիրակության պահանջի հիման վրա: Ես ավելի քան վստահ եմ, որ թեև ԵԽ անդամ երկրների միջև առկա հակամարտություններին, տարաձայնություններին և բանավեճերին, այդուհանդերձ՝ սպորտը մնում է այն յուրահատուկ ոլորտներից մեկը, որտեղ խտրականությունը տեղ չունի, որտեղ նմանատիպ դեպքերը պետք է բարձրաձայնվեն և կանխվեն անմիջապես: Եկե՛ք աչք չփակենք և ձեռնարկենք անհրաժեշտ քայլերը սպորտում ատելության դեպքերը կանխելու համար: Շնորհակալություն:   https://www.facebook.com/HayrapetyanTat/videos/740953569651743/?v=740953569651743

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր