00:00:00

Հարսին դանակահարած սկեսուրը ձերբակալվել է (տեսանյութ)

01:29, 01 հոկտեմբեր 2019 Պատահարներ

Սեպտեմբերի 27-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում ստացվեց, որ Նոր Խարբերդի առանձնատներից մեկում 52-ամյա կինը դանակով հարվածել է 25-ամյա մի աղջկա: Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Քիչ անց ահազանգ ստացվեց նաև հիվանդանոցից: Նշված հասցեից շտապօգնության խումբը կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքով 25-ամյա աղջկան տեղափոխել էր բժշկական կենտրոն: Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ քրեական հետախույզները պարզեցին, որ տուժողին մարմնական վնասվածք պատճառած կինը նրա սկեսուրն է: Կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ սկեսուրը դանակով հարվածել էր հարսին: Սեպտեմբերի 28-ին, ժամը 01.30-ի սահմաններում, կասկածվողը բերման է ենթարկվեց ոստիկանություն և ձերբակալվեց: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Դանակն առգրավվել է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր