00:00:00

Նոր մանրամասներ՝ երեկ ԿԱՎԶ մակնիշի ավտոբուսի և հրանոթի բախումից. պարզվել է մահացածի և 14 վիրավորների ինքնությունը. մինչ այդ էլ, հիվանդանոց էին տեղափոխվել ՀՀ ՊՆ 2 ծառայողներ

00:40, 01 հոկտեմբեր 2019 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ սեպտեմբերի 29-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ ԿԱՎԶ 3270 մակնիշի 35 ՏN 646 համարանիշի ավտոբուսը վարել է Արագածավան գյուղի բնակիչ՝ 61-ամյա Հակոբ Հակոբյանը։ ԿԱՎԶ-ն բախվել էր ԿԱՄԱԶ մակնիշի 625 AF 61 համարանիշի բեռնատարի հետնամասին կցորդված հրանոթին։ Վթարի հետևանքով ԿԱՎԶ-ի վարորդ Հ. Հակոբյանը տեղում մահացել էր, իսկ ուղևորներ՝ Արագածավան գյուղի բնակիչներ՝ 29-ամյա Արայիկ Հարությունյանը, 62-ամյա Սաթենիկ Ալեքսանյանը, 65-ամյա Սուսաննա Վիրաբյանը, 18-ամյա Քրիստինե Եղոյանը, 23-ամյա Մանյա Մովսիսյանը, 30-ամյա Ռուզաննա Առաքելյանը, 54-ամյա Հարություն Հովհաննիսյանը, 16-ամյա Արման Հարությունյանը, Շիրակի մարզի բնակիչ, 62-ամյա Մարգարիտա Սարգսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։ Իսկ Արագածավան գյուղի բնակիչներ՝ 39-ամյա Կարինե Պետրոսյանը, 35-ամյա Արաքսի Մագոյանը, 46-ամյա Սիլվա Խաչատրյանը, Երևան քաղաքի բնակիչ՝ 50-ամյա Գայանե Ավագյանը, Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ՝ 56-ամյա Զոզան Միրզոյանը, 16-ամյա Սուրեն Մարկոսյանը, ում բնակության վայրը պարզվում է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ հատկապես կարևոր գործերով քննիչ Մարտիրոսյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ավտոտեխնիկական։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նույն՝ 10-րդ կայազորային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում մինչ այս խոշոր ու ողբերգական ավտովթարը մեկ այլ ավտովթարի փաստով։ Նույն օրը, ժամը 19։15-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են Շիրակի մարզի բնակիչներ՝ 39-ամյա Արման Տ-ն՝ «ձախ սրունքի վերին 3-ի առաջնային մակերեսի քերծվածքներ, փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ, և 28-ամյա Դավիթ Մ-ն՝ «զույգ սրունքների քերծվածքներ, փափուկ հյուսվածքծների սալջարդ» ախտորոշմամբ։ Հիվանդանոց մեկնած քննչական բաժնի քննիչին վերջիններս հայտնել են, որ իրենք ծառայում են ՀՀ Պն N զորամասում և նշված վնասվածքները ստացել են Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ-ին զինվորական ավտոմեքենաների շարասյունով երթևեկելիս տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ նշված ճանապարհին բախվել են զինվորական ավտոմեքենաների շարասյունով երթևեկող Գյումրիի բնակիչ՝ 58-ամյա Հովհաննես Համբարյանի վարած ԿԱՄԱԶ մակնիշի 753 ՏԼ 45 համարանիշի, Շիրակի մարզի Հոռոմ գյուղի բնակիչ՝ 30-ամյա Մանվել Մարգարյանի վարած ԶԻԼ-130 մակնիշի 32 ՍՍ 875 համարանիշի, Շիրակի մարզի Մեղրաշեն գյուղի բնակիչ՝ 54-ամյա Էդիկ Ավետիսյանի վարած ԿԱՄԱԶ մակնիշի 625 AF 61 համարանիշի, Գյումրիի բնակիչ՝ 35-ամյա Խաչատուր Համբարյանի վարած ԿԱՄԱԶ մակնիշի 548 ՏԼ 45 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Դ. Մանուկյանն ու Ա. Տոնոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր