00:00:00

Ավտովթար՝ Լոռու մարզում. Daewoo-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ծառերի մեջ, կան վիրավորներ

14:04, 30 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Այսօր՝ ժամը 10:00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում, Daewoo մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Ալավերդի ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ծառերի մեջ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Դեպքի վայր ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը քաղաքացիների օգնությամբ մեքենայի վարորդին և ուղևորին դուրս է բերել ավտոմեքենայից, տեղում ցուցաբերել առաջին բուժօգնություն և տեղափոխել հիվանդանոց: Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր