00:00:00

Արտենի համայնքի մոտ վթարված ավտոբուսը հողագործ բանվորների էր տեղափոխում. Տուժածների թիվը 14-ի է հասել

15:55, 30 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Արտենի համայնքի մոտ նախօրեին տեղի ունեցած խոշոր վթարից տուժածները Արտենի եւ Արագած համայնքների բնակիչներ են: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արագածավանի համայնքապետ Անդրանիկ Պապիկյանը` նշելով, որ ԿԱՎԶ մակնիշի մեքենան գյուղացիներին տեղափոխում էր Արմավիր` հողագործական աշխատանքներ կատարելու: «Ավտոբուսը հողագործ բանվորներ էր տեղափոխում Հոկտեմբերյան գյուղացիական  աշխատանքներ կատարելու: Նրանք եգիպտացորեն,  խաղող էին հավաքում Արմավիրում: Երեկ էլ հերթական անգամ վերադառնալու ճանապարհին դեպքը տեղի ունեցավ»,- ասաց նա: Գյուղապետը նշեց, որ հիվանդանոց են տեղափոխվել 14 հոգի, իրենք էլ ավագանու նիստ են հրավիրել, որպեսզի քննարկեն եւ օգնություն տրամադրեն տուժածներին: Նշենք, որ առողջապահության նախարարի մամուլի խոսնակն էլ հայտնել էր, որ տուժածների վիճակը միջին ծանրության է: Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 29-ին, ժամը 19:30-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ.կան տուժածներ: Ըստ նախնական տեղեկության կա 15 տուժած և 1 զոհ: Տուժածները հոսպիտալացվել են Թալինի, Արմավիրի, Բաղրամյանի ԲԿ-ներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր