00:00:00

31-ամյա տղամարդը, սղոցն ու դանակը ձեռքին, սպառնացել է կտրել ոստիկանների պարանոցը

20:52, 29 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Նոր Թաղամասի 35 շենքի 14 բնակարանում խառնաշփոթ վիճակ է եւ խնդրել է, որպեսզի նշված հասցե շտապ ոստիկան մոտենա: Ոստիկանները պարզել են, որ նշված տան բնակիչ, 31-ամյա Վրեժ Գ.-ն, գտնվելով ոչ ադեկվատ վիճակում, բնակարանից տարօրինակ ձայներ է արձակել, ինչի կապացությամբ ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները բացելով բնակարանի դուռը՝ այնտեղ հայտնաբերել են Վրեժ Գ.-ին, ում աջ ձեռքին եղել է սղոց, իսկ ձախ ձեռքին դանակ, որտեղ էլ նա սպառնացել է, որ ոստիկանների պարանոցը կտրելու է: Ոստիկանների եւ փրկարարների ձեռնարկված միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ, որը տեւել է մոտ 3 ժամ, Վրեժ Գ.-ն, սղոցը թողնելով տանը, դանակով դուրս է եկել տնից: Ոստիկաններն ու փրկարարները հետապնդելով նրան, հարեւան շենքի դիմաց վնասազերծել են, ձեռքից խլելով դանակը: Աղբյուրի տեղեկություններով՝ Վրեժ Գ.- ն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր