00:00:00

Նուբարաշենում բախվել են 3 մեքենա. տուժածներ չկան

10:24, 29 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Սեպտեմբերի 29-ին, ժամը 00:41-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենից դեպի կամուրջ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նուբարաշենի 11-րդ փողոցի սկզբնամասում բախվել են «Opel Zafira» (վարորդ` Սեդրակ Ե.), «Infiniti QX4» (վարորդ` Արթուր Հ.) և «Ford Transit» (վարորդ` Արմեն Վ.) մակնիշների ավտոմեքենաները. տուժածներ չկան: Փրկարարները փակել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր