00:00:00

Երևանի Արին Բերդի փողոցում գտնվող ջրատարում դի է հայտնաբերվել

01:45, 29 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Սեպտեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի փողոցում գտնվող ջրատարում դի կա։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Նիկողոս Մեժլումյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Այս պահին փրկարարներն ու ոստիկանները ճոպանի միջոցով փորձում են դին դուրս բերել։ Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր