Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ սեպտեմբերի 27-ին, Գեղարքունիքի մարզում խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ Renault Megane-ը վարել է Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչ, 62-ամյա Տարոն Գևորգյանը, իսկ Lexus ԼX 570-ը պատկանում է Գեղարքունիքի մարզի Վարսեր Գյուղի բնակիչ, 51-ամյա Հուսիկ Սեդրակյանին: Վթարի հետևանքով տեղում մահացել է Renault Megane-ի ուղևորուհի, վարորդի համագյուղացի 62-ամյա Գայանե Գևորգյանը, իսկ մյուս ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչ, 64-ամյա Անդրանիկ Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդներից Հ. Սեդրակյանը Վարսեր գյուղի գյուղապետն է, իսկ Renault Megane-ի վարորդը Տ. Գևորգյանն աշխատում է «Արփա-Սևան» ՓԲԸ-ում:
Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, սեպտեմբերի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Renault Megane մակնիշի 35 XO 160 համարանիշի ավտոմեքենայի վարորդը երևան-Սևան ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում, դեպի Դիլիջան ընթանալիս, բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակիչ, 51-ամյա Հուսիկ Սեդրակյանին պատկանող Lexus ԼX 570 մակնիշի 77 ԼX 775 համարանիշի ավտոմեքենային: