00:00:00

Մահվան ելքով վրաերթ Գյումրիում. Volkswagen-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել Nissan X-Trail-ին. վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է

03:02, 28 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, մահվան ելքով վրաերթ և ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի 31 OL 855 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտն, Գյումրիի բնակիչ, 54-ամյա Անդրանիկ Հ.-ին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ Volkswagen-ն էլ առաջ է ընթացել և բախվել Nissan X-Trail մակնիշի 35 TZ 843 համարանիշի ավտոմեքենային: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասաի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, սակայն դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել են վրաերթի ենթարկվածի մահը, ինչի համար էլ դեպքի վայրի զննություն են սկսել կատարել օպերատիվորեն ժամանած Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Խորեն Նազարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ ն ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ամբողջական տվյալները: Դեպքի վայր է ժամանել նաև Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը: Քիչ առաջ քննիչի հանձնարարականով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչ Արտաշես Գրիգորյանի ուղեկցությամբ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կումայրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր