00:00:00

Տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ Վ․ Օսիպյան

01:16, 28 սեպտեմբեր 2019

Նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանապետի պաշտոնում պաշտոնավարելու ժամանակահատվածում որեւէ անշարժ եւ շարժական գույք նվեր չի ստացել։ Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ինքը՝ Վալերիյ Օսիպյանը, հերքելով մամուլում հրապարակված տեղեկություններն այն մասին, որ պաշտոնավարման 1 տարի 4 ամսվա ընթացքում դարձել է 3 բնակարանի և 1 թանկարժեք ավտոմեքենայի սեփականատեր։ «Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Վալերիյ Օսիպյանը։ Հիշեցնենք, որ այսօր tert.am-ը գրել էր, թե Վալերիյ Օսիպյանը սերտ կապեր ունի մոսկվայաբնակ մեծահարուստ Արմեն Գինոսյանի (հայտնի որպես «Մոնարխի Արմեն») հետ, որը Վալերիյ Օսիպյանի՝ ոստիկանապետի պաշտոնում նշանակվելուն պես նրան սպիտակ «Lexus GX470» է նվիրել։ Բացի այդ ըստ լրատվամիջոցի Երևանի Թումանյան փողոցում Վալերիյ Օսիպյանի համար տուն է վարձվել, որպեսզի ոստիկանապետը Նուբարաշենից չգա աշխատանքի։ Այնուհետև մասնակի վճարումով և Արմեն Գինոսյանի նվիրատվությամբ այդ բնակարանը դարձել է Վալերիյ Օսիպյանի սեփականությունը, այն գնել է հայաստանյան գործարարներից մեկից։ Բացի այդ, Վալերիյ Օսիպյանը 2 թանկարժեք նվեր է ստացել կրկին Մոնարխի Արմենից՝ 1 բնակարան և 1 առանձնատուն։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր