00:00:00

Եղանակը Հայաստանում

21:25, 27 սեպտեմբեր 2019

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արեւելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-ի ցերեկը եւ 29-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետեւ նույնքան կբարձրանա։ Երեւանում սեպտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ի կեսօրից հետո սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +25+27: Օդի ջերմաստիճանը՝ մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +15+20, Կոտայքի լեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը՝ +15+20, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +24+26, Սեւանա լճի ավազանում՝ գիշերը`+5+10, ցերեկը՝ +15+20, Լոռիում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +18+23, Տավուշում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +20+25, Արագածոտնի լեռներում գիշերը`+5+10, ցերեկը՝ +15+20, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը`+11+14, ցերեկը՝ +24+26, Արարատում գիշերը`+11+14, ցերեկը՝ +25+27, Արմավիրում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +25+27, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը՝ +15+20, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +11+14, ցերեկը՝ +25+27, Սյունիքի հովիտներում` գիշերը`+10+15, ցերեկը՝ +33+36, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +26+30, Արցախի հովիտներում՝ գիշերը՝ +13+16,  ցերեկը՝ +30+33, Արցախի նախալեռներում՝ գիշերը՝ +10+12,  ցերեկը՝ +25+30:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր