00:00:00

Նախարարությունը մեկնարկում է 2,5 մլն դոլար արժողությամբ նոր միջազգային դրամաշնորհային ծրագիր

21:03, 27 սեպտեմբեր 2019

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․ «Ուրախ եմ հայտնել, որ շրջակա միջավայրի նախարարությունը մեկնարկում է 2,5 մլն դոլար արժողությամբ նոր միջազգային դրամաշնորհային ծրագիր, որը կիրականացվի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և «Դիլիջան» ագային պարկի հարակից Դիլիջան, Ֆիոլետովո, Մարգահովիտ և Ուրցաձոր համայնքներում: Ծրագիրը խորհրդատվական բնույթի չէ, իրականացվելու է անմիջապես նախարարության կողմից, կատարվելու են առարկայական հստակ չափելի գործողություններ: Ստանդարտ զեկույցների, հաշվետվութունների, սեմինարների, գործուղումների փոխարեն գումարները կուղղվեն հատապտղի ու պտղատու անտառայգիների հիմնմանը, արևային էներգիայով սնուցվող պոմպերով կաթիլային ոռոգման համակարգերի ստեղծմանը, արևային չորանոցների և ջերմոցների կառուցմանը, վարելահողերի և արոտավայրերի վերականգնմանը, ջրագծերի և դաշտամիջյան ճանապարհների վերանորոգմանը։ Ծրագրում առաջնային կընդգրկվեն խոցելի բնակավայրերի ենթակառուցվածքները, կանայք ու աղքատ ընտանիքները, ինչը կապահովի համայնքների եկամուտների էական աճ և կնվազեցնի ճնշումը բնության հատուկ պահպանվող տարածքների վրա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր