00:00:00

«Սանիտեքի» աշխատակիցները նստացույց են իրականացնում կառավարության դիմաց

20:30, 27 սեպտեմբեր 2019

«Սանիթեք»-ի աշխատակիցները այսօր՝ սեպտեմբերի 27–ին նստացույց են իրականացնում կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում: Նրանց է միացել «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը, գրում է News.am-ը։ Վերջինս հայտարարեց, որ նստացույց են անելու այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետը չի հայտարարել, թե որտեղից են աշխատակիցներն իրենց աշխատավարձերը ստանալու։ Նստացույցի ընթացքում վատացավ ակցիայի մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը. նրա համար շտապօգնության բրիգադ հրավիրեցին։ Նշենք, որ ընկերության աշխատակիցները պահանջում են վճարել օգոստոս ամսվա աշխատավարձերը: Այս ժամանակահատվածի համար 930 աշխատակցի աշխատավարձի գումարը կազմում է շուրջ 132 միլիոն դրամ: Ըստ աշխատակիցների՝  քաղաքապետարանը չի փոխանցել «Սանիթեքի»՝ պայմանագրով նախատեսված գումարները, ինչի արդյունքում ընկերությունը չի կարողացել վճարվել իրենց աշխատավարձերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր