00:00:00

Տիգրան Խաչատրյանը ԱՄՀ պատվիրակության հետ քննարկել է կառուցվածքային բարեփոխումները

20:23, 27 սեպտեմբեր 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի փոխտնօրեն Աթանասիոս Արվանիտիսի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարը ողջունել է առաքելության այցը Հայաստան՝ ընդգծելով, որ հանդիպումը լավ առիթ է ամփոփելու այցի արդյունքները և պատասխանելու մասնագետներին հուզող հարցերին։ Աթանասիոս Արվանիտիսը շնորհակալություն է հայտնել նախարարին հանդպիման համար և առաջարկել քննարկել կառուցվածքային բարեփոխումների առաջընթացը։ ԱՄՀ պատվիրակության խնդրանքով, Տիգրան Խաչատրյանy ներկայացրել է Հայաստանի տնտեսությունում գրանցված ցուցանիշները, առաջիկա տնտեսական ցուցանիշների կանխատեսումները։ Նախարարն օպերատիվ տվյալներ է ներկայացրել նաև ԱՄՀ ներկայացուցիչներին հետաքրքրող առանձին ոլորտների վերաբերյալ։ Տեղեկատվություն է ներկայացվել նաև մշակող արդյունաբերության ընթացիկ ցուցանիշների և առաջընթացի վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում քննարկում է ծավալվել տնտեսությունում մարդկային կապիտալի, կարողությունների զարգացման, մրցունակության և արտադրողականության վերաբերյալ։ Որպես արտադրողականության բարձրացման խթան երկուստեք կարևորվել է նոր տեխնոլոգիաների ներդրումն ու կարողությունների զարգացումը։ Նախարարը ԱՄՀ ներկայացուցիչների հետ քննարկել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվող ոլորտային ռազմավարական փաստաթղթերը։ Անդրադարձ է եղել զբոսաշրջության ոլորտին՝ որպես ներառական զարգացում ապահովող, նոր փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը խթանող ծառայությունների արտահանում։ Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարները և դրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման հնարավորությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր