00:00:00

ԵՄ դեսպանը՝ ՀՀ դատական համակարգի մասին

20:01, 27 սեպտեմբեր 2019

«Դուք շատ  բարդ գործընթացում եք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ–ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը` անդրադառնալով  դատական համակարգին ուղղված փոփոխություններին։ «Ես 10 տարի առաջ եմ տեսել, թե ինչ է նշանակում, երբ հասարակ քաղաքացին չունի վստահություն դատարանի եւ դատավորի նկատմամբ, ես մեծ հանձնառություն եմ տեսնում կառավարության ռազմավարության եւ դրանից բխող գործողություններին ընթացք տալու տալու ուղղությամբ»,- նշեց դեսպանը։ Հարցին՝ ո՞րն է ԵՄ տեսակետը անցումային արդարադատության վերաբերյալ, աջակցելո՞ւ է դրան՝ դեսպանը պատասխանեց. «Այն պրոցես է, որն ընթացքի մեջ է, չեմ ցանկանում որեւէ դիտարկում անել դրա վերաբերյալ,  մենք սպասում ենք ռազմավարությանը, երբ որ ունենանք, մեր փորձագետները կտրամադրեն իրենց կարծիքը»։ Դատական համակարգի բարեփոխման գործընթացում կա՞ն հայտարարություններ, որ մտահոգել են ԵՄ-ին, դատական համակարգի վրա ճնշում նկատե՞լ են․ նա պատասխանեց. «Ես չէի ցանկանա մեկնաբանություն անել ձեր հարցի վերաբերյալ, մենք վերջին 2 շաբաթվա ընթացքում ակտիվ աշխատում ենք արդարադատության նախարարի և վարչապետի հետ, և տպավորությունն այն է, որ նրանք ցանկանում են համագործակցել մեզ հետ բարեփոխումների հարցում, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»։ Դատարանների վրա ճնշումների մասին հարցին ի պատասխան՝  ԵՄ դեսպանը նշեց, որ կարձագանքեն, եթե զգան դրա անհրաժեշտությունը. «ԵՄ-ն եթե տեսնի ինչ–որ բան, որ պետք է փոխանցենք, մենք դա ուղղակիորեն կանենք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր