00:00:00

Ավելի շուտ Արաքսը կփոխի իր հունը եւ կթափվի Սեւ ծով, քան Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում. Շարմազանով

15:18, 27 սեպտեմբեր 2019

Պաշտոնական Բաքուն, արձագանքելով Փաշինյանին, փորձել է հերթական անգամ ցանկալին իրականության փոխարեն ներկայացնել ու նշել, թե Արցախը պատմական Ադրբեջանի մի մասն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնատ Էդուարդ Շարմազանովը: Նա նաեւ նշել է. «Նախ, անկախ Ադրբեջանը հիմնադրվել եւ աշխարհի քաղաքական քարտեզի վրա ի հայտ է եկել ընդամենը 1918թ. մայիսի 27-ին, Coca-cola-ի հիմնադրումից 32 տարի անց: Երկրորդ, եթե ադրբեջանցիները նեղություն քաշեն եւ ծանոթանան անտիկ պատմիչներ Ստրաբոնի,Դիոն Կասիոսի եւ Պոլիբիոսի աշխատություններին, ապա կիմանան, որ Օրխիստենեն, այսինքն՝ Արցախը, պատմական Հայաստանի մաս է: Երրորդ, 1918-1920 թվականներին այն չի եղել անկախ Ադրբեջանի մաս եւ կցվել է Խորհրդային Ադրբեջանին 1921թ. հուլիսի 5-ի ապօրինի որոշմամբ: Չորրորդ, 1988-ի փետրվարի 20-ի եւ հուլիսի 12-ի որոշումներով Լեռնային Ղարաբաղը դուրս է եկել Խորհրդային Ադրբեջանի կազմից, իսկ 1991թ. ԽՍՀՄ գործող օրենսդրության համաձայն՝ հռչակել է իր անկախությունը: Հինգերորդ, անկախ մեր ներքաղաքական տարաձայնություններից, թույլ չենք տա ադրբեջանցիներին պղտոր ջրում ձուկ բռնել: Հ.Գ. Ավելի շուտ Արաքսը կփոխի իր հունը եւ կթափվի Սեւ ծով, քան Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր