00:00:00

Արաբկիրի ոստիկանները բացահայտեցին դանակահարության դեպքը

03:46, 27 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Սեպտեմբերի 24-ին, ժամը 2-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում ստացվեց, որ պոչուկի և ձախ բազկի կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել 24-ամյա մի երիտասարդ: Նրան դանակահարել էին: Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն: Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեց` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ: Եվ իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ հաղորդումից մեկ օր անց պարզվեց կասկածվողի ինքնությունը: Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Արաբկիրի 37 փողոցում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին մարմնական վնասվածք է պատճառել Գեղարքունիքի մարզի 23-ամյա մի բնակիչ: Սեպտեմբերի 25-ին ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների հետ համատեղ միջոցառումներով կասկածվողը Գավառի Սայադյան փողոցում հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն: Հանգամանքները պարզվում են: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտանբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր