00:00:00

Ավտովթար Վայոց Ձորի մարզում. 41-ամյա վարորդը Mercedes Sprinter-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել գետում

03:35, 27 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Համլետ Սիրեկանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 25-ին, Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 15:40-ի սահմաններում Գորիսի բնակիչ, 41-ամյա Է. Հ.-ն իր վարած Mercedes Sprinter մակնիշի 22 OL 182 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել գետում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Է. Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայք» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Հակոբյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատն ու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  shamshyan.com 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր