00:00:00

Երկրաշարժ Ստամբուլում

02:45, 27 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Ստամբուլում սեպտեմբերի 26-ին` 14:00-ի սահմաններում 6 մագնիտուդ ուժով երկրաշարժ է գրանցվել։ Ըստ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկության՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը  կազմել է 5.8 բալ։ Երկրաշարժի հետևանքով տեղի բնակչության շրջանում խուճապ է առաջացել: Դպրոցներից, հիվանդանոցներից և առևտրի կենտրոններից մարդիկ տարհանվել են:  Երկրաշարժը զգացվել է նաև Քոջաելիում: Աղբյուրի փոխանցմամբ`  մարդկային կորուստներ չկան: Նշվում է, որ վնասվել է Ստամբուլի Ավջըլար թաղամասում գտնվող մզկիթներից մեկի մինարեթը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր