Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Երևանյան-Խանջյան փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ, 75-ամյա Սերոբ Մ.-ի վարած ВАЗ 2121 մակնիշի 22 ՍՕ 340 համարանիշի և Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ, 61-ամյա Հովհաննես Ա.-ի վարած Opel Astra մակնիշի 36 DX 445 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներ ու Սերոբ Մ.-ի ուղևոր, համագյուղացի, 59-այա Վարսենիկ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Միհրան Հայրապետյանի գլխավորությամբ: