00:00:00

Վարչապետի աշխատակազմի մի քանի մեքենա անցնելու է մի քանի մարզպետարանի ու այլ կառույցների

17:47, 26 սեպտեմբեր 2019

Կառավարության այսօրվա նիստին ընդունված որոշմամբ՝  վարչապետի աշխատակազմին ամրացված 10 ավտոմեքենաները ամրացվելու են Արարատի, Սյունիքի, Վայոց ձորի մարզպետարաններին և Քաղաքաշինության, Տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին։ Վարչապետի աշխատակազմը Կառավարությանը հայտնել է, որ Պետական գույքի կառավարման կոմիտե են դիմել մի շարք գերատեսչություններ։ Նրանք խնդրել են իրենց աշխատանքային բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Կառավարության կողմից հայտարարված ծառայողական տրանսպորտային միջոցների օպտիմալացմանը ներկայացված մեքենաներից իրենց հատկացնել մեքենաներ կամ իրենց ամրացված հին տարեթվերի արտադրության տրանսպորտային միջոցների հետ փոխարինել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր