00:00:00

Քարաթափում՝ Մյասնիկյան պողոտայում. երկու ավտոմեքենա է վնասվել

11:10, 26 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Սեպտեմբերի 26-ին, ժամը 02:25-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Իբիցա» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոմեքենա է վնասվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ վնասվել են «Honda Fit» և «Opel Vectra B» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները սահմանազատել են տարածքը և քարերը (մոտ 0.25 խմ) հեռացրել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր