00:00:00

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ

10:21, 26 սեպտեմբեր 2019

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Համանախագահները նշել են ամառային ժամանակահատվածում բռնությունները նվազագույնի հասցնելու կողմերի ջանքերի դրական հետևանքները, ներառյալ առկա ուղիղ հաղորդակցական կապերը օգտագործելը, և խոր ափսոսանք են հայտնել վերջին մահվան դեպքի կապակցությամբ»: Համանախագահներն ու Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները, ըստ այս հայտարարության՝ շարունակել են քննարկումները լարվածությունը թուլացնելու և խաղաղության համար նպաստող մթնոլորտի պահպանման և էական բանակցություններին նպաստող հավելյալ միջոցառումների շուրջ: Վերահաստատելով մարտի 9-ի իրենց հայտարարությունը՝ համանախագահները կողմերին կոչ են նվազագույնի հասցնել այնպիսի հռետորաբանության օգտագործումը, որը հրահրիչ է կամ նախապաշարումային՝ բանակցությունների արդյունքի համար: Համանախագահները մտադիր են մոտ ապագայում այցելել տարածաշրջան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր