00:00:00

Դեսպան Սադոյանը Վրաստանի վարչապետի հետ քննարկել է հայ-վրացական քաղաքական օրակարգի հարցեր

23:40, 25 սեպտեմբեր 2019 Արտաքին քաղաքականություն

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է Վրաստանի նորընտիր վարչապետ Գիորգի Գախարիայի հետ։ Ինչպես տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, Վրաստանի վարչապետը նախ շնորհավորել է ողջ հայ ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ՝ միաժամանակ նշելով, որ հայ և վրացի ժողովուրդների մոտ անկախության գաղափարն առանձնահատուկ նշանակություն ունի։ Դեսպան Սադոյանն էլ իր հերթին Գիորգի Գախարիային շնորհավորել է վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-վրացական հարաբերություններն ավելի կխորանան։ Վրաստանի վարչապետն ու Հայաստանի դեսպանը քննարկել են հայ-վրացական քաղաքական օրակարգի մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաների։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր