00:00:00

Արգավանդի խաչմերուկում 3 մեքենաներ են բախվել միմյանց. դրանից մեկում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ

13:06, 24 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Սեպտեմբերի 23-ին, ժամը 22:38-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Samand» (վարորդ՝ Արամ Գ.), «Mercedes C» (վարորդ՝ Արտակ Հ.) և «Opel Corsa» (վարորդ՝ Նարեկ Ա.) մակնիշների ավտոմեքենաները. հրդեհ է բռնկվել «Samand» մակնիշի ավտոմեքենայում: Հրդեհը մարվել է տեղի ուժերով. մասամբ այրվել է «Samand» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը: «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Մարինե Ք.-ն (ծնված 1983 թ.) և Հակոբ Պ.-ն (ծնված 2002 թ.), հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Samand» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր