00:00:00

Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից Volkswagen-ի 43-ամյա վարորդը մահացել է

23:40, 23 սեպտեմբեր 2019 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 22-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է Երևան քաղաքի բնակիչ, 43-ամյա Գոռ Ղուկասյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել սեպտեմբերի 18-ին Երևան քաղաքի Իսակովի պողոտայում խոշոր ավտովթարի հետևանքով: Հիվանդանոց էր տեղափոխվել նաև նրա ուղևոր, Երևան քաղաքի բնակիչ, 35-ամյա Վահագն Գալստյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի որոշմամմբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 18-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում Mitsubishi Grandis մակնիշի 36 AԼ 854 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում դեռևս անհայտ պայմաններում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար բետոնե սյանը և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր