00:00:00

Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են BMW-ները, որոնցից մեկն էլ՝ հայտնվել է մայթին, բախվելով ծառին․ կա վիրավոր

18:08, 23 սեպտեմբեր 2019 Պատահարներ

Երեկ, սեպտեմբերի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը16։50-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի և Ներքին Շենգավիթի փողոցի խաչմերուկում բախվել են Դավիթաշեն թաղամասի բնակիչ 23-ամյա Արսեն Պ․-ի վարած BMW մակնիշի 35 FQ 342 համարանիշի և Ներքին Շենգավիթ թաղամասի բնակիչ 27-ամյա Միհրան Կ․-ի վարած BMW մակնիշի 57 RA 577 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Միհրան Կ․-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին և բախվել ծառին, ում էլ մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները գումարտակի հրամանատարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր