00:00:00

Ծաղկաձորում և Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազ չի լինի

19:11, 22 սեպտեմբեր 2019

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 23-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցի, «Ալվա», «ԵՊՀ», «Թեղենիս» հանգստյան տների, «Բուրմունք» հանրային օբյեկտի, ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն` Արագածոտնի մարզի Քուչակ, Հարթավան, Արագած, Երնջատափ, Նորաշեն, Ծաղկաշեն, Վարդենուտ, Արայի, Ափնա, Շենավան գյուղերի և հարակից կազմակերպությունների գազամատակարարումը: Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր